Եկեղեցին պաշտպանության կարիք ունի ուխտազանցներից և տեռորիստներից. Ռուբինյան

«Մեր ընդդիմադիր գործընկերները հերթական անգամ ցույց տվեցին մանիպուլյացիաների իրենց վարպետությունը: Ընդդիմադիր թեզ համար մեկ՝ Սամվել Կարապետյանն ի պաշտպանություն Եկեղեցու արել է հայտարարություն և դրա համար նրա հետ անում են սա, սա, սա, եթե նկատի ունեն, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, պետք է պարզաբանել, որ Եկեղեցուն պաշտպանելու համար ոչ ոք ոչ մեկին մեղադրանք չի առաջադրել, մեղադրանք առաջադրվել է՝ «մենք մեր ձևով կմիջամտենք» արտահայտության և դրա հարակից կոնտեքստների համար»,- ԱԺ արտահերթ նիտում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմադիրների հաջորդ պնդմանը. «Ասում եմ՝ դուք այս նախագիծը բերել եք, որովհետև Սամվել Կարապետյանն արել է հայտարարություն: Մայիսին հրապարակվել է վարչապետի հանձնարարականը, որտեղ ինքը պարոն Խուդաթյանին ասել է հետևյալը. «Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ-ի նկատմամբ, ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի, ասեք՝ ինչպես, խնդրում եմ թեման չցրել, եթե ցրեցիք՝ գնալու ենք ՀԷՑ-ի ազգայնացման, ժամկետը մեկ ամիս», սրանից հետո նոր Սամվել Կարապետյանն արել է իր հայտարարությունները: Ասում եք՝ քաղաքական հայտարարությունների համար են կալանավորել, քաղաքական հայտարարություններ բոլորն ազատ են անել, խոսքն ապաքաղաքական հայտարարությունների մասին է, որոնք կարող են պարունակել քրեական հանցագործությունների տարրեր»:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթին՝ Ռուբինյանը նշեց. «Տիկին Խամոյան, որ ասում եք՝ դուք ինչը կարող եք լավ կառավարել, չէ մենակ դուք եք լավ կառավարում, Վահե Հակոբյանն էր ԶՊՄԿ-ում լավ կառավարում, բոլոր հարուստ թիմակիցներն են լավ կառավարում, չգիտես ինչու այդ բոլոր լավ կառավարողները սրընթաց հարստանում էին, հիմա Հունաստաններում հաճույքներին են տրված, տեսանք ձեր կառավարումը, իրականում դուք պաշտպանում եք ահաբեկչական ձեր պարտնյորներին, բայց գնացքը գնացել է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ