Ստախոսությունը ձեր ամենամեղմ արատներից է, դուք տեռորիզմ եք պաշտպանում. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

«Պարոն Մինասյան, որ ասում եք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, քաղաքացուն եք պաշտպանում, հիշեցնեմ, որ դուք և ձեր քաղաքական թիմակից Բագրատ Գալստանյանն այդ քաղաքացիներին անվանում է խորը անասուն, երբ այդ մարդկանց համարում եք խորը անասուն, չեք կարող հետո գալ և զբաղվել այդ մարդկանց շահերի պաշտպանությամբ: Երբ այդ նույն մարդկանց ավտոբուսների մեջ պատրաստվում էիք հրկիզել, հիմա այդ ավտոբուսներում նրանց չվճարածների համար նախատեսվող տուգանքի քննադատությամբ եք զբաղված»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը հիշեցրեց վարչապետի հայտարարությունը. «Այո, վարչապետն ասել է, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, վարչապետն ինչ է նկատի ունեցել, որ ստեղծվել է մի համակարգ, որտեղ այդ համակարգի նպատակն իրավախախտումը կանխելը չէ, այդ համակարգի նպատակը տուգանքի միջոցով քաղաքացուց փող քամելն է, այսինքն՝ վճարիր և խախտիր, սա է նկատի ունեցել վարչապետը: Դուք եկել վարչապետին ցիտում եք, բայց եզրահանգումն էլի սուտ եք անում, չնայած ձեզնից այլ բան չպետք է ակնկալել, ստախոսությունը ձեր ամենամեղմ արատներից է, դուք տեռորիզմ եք պաշտպանում: Իհարկե, դուք ուզում եք Հայաստանը դարձնել հուսահատության գազել, հետո՝ պայթեցնել, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ