ՀՀ-ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն․ Ավանեսյանը մանրամասնել է

«ՀՀ-ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն»:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի հարցին:

«Լիցենզավորման համակարգի ներդրումը հնարավորություն կտա, որ ճիշտ վերահսկողություն իրականացվի այս ոլորտում. եթե անձը ստացել է կոնկրետ պլաստիկ վիրաբույժի լիցենզիա, ապա կարող է իրականացնել միայն դա, այլ ոչ թե հարակից այլ բաներ էլ անի միաժամանակ»,- ասել է նա:

Նրա խոսքով` այս հարցով կառավարությունում քննարկումներ են իրականացնելու, որպեսզի նման անձանց կամ կազմակերպությունների համար պատժամիջոցը ոչ թե լինի նրանց ընդամենը մեկ կոսմետոլոգիական միջամտության արժեքը, այլ ավելի համաչափ պատժաչափ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ