Գյումրու համայնքային իշխանությունը փաստացի շարունակում է իր ապապետական քաղաքականությունը. Սարուխանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու ավագանու 4 խմբակցությունների հայտարարությանը՝ գրելով.

«Սրբազանի վեղարի տակ պահ մտած սրբապիղծներից Կտրիճի Գևորգը դեռ իրենց աջակիցներին էշ չի՞ անվանել… Սպասենք, դա էլ կանեն։

Դե իսկ Գյումրու համայնքային իշխանությունը փաստացի շարունակում է իր ապապետական քաղաքականությունը`աջակցության կոչեր անելով Պետության և Պետականության դեմ դուրս եկած դուրսպրծուկների խմբակին, որոնք պլանավորում էին ամեն գնով հասնել իրենց պատվիրատուների`լադիմիրիչների կողմից Հայաստանի Հանրապետությունը այլ երկրի գավառ դարձնելու երազանքին։

Արդյո՞ք Գյումրեցին ընտրել էր այդ 4 ուժ կոչեցյալներին, որ վաղը միավորվեն և ձևավորեն մի քաղաքային իշխանություն, որն իր աջակցությունն է ցուցաբերելու մեր երկրի Պետականության հիմքերը խարխլող, պետական հեղաշրջում կազմակերպող, այլ կենտրոններից թելադրվող սրբապիղծների խմբակի»։

Ավելի վաղ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջում ավագանու 4 խմբակցությունների անունից հրապարակվել է հայտարարություն, որով վերջիններս դատապարտել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շուրջ զարգացած իրավական գործընթացները, կատարվածը որակել մտահոգիչ և անթույլատրելի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ