Աջապահյանը պետք է դառնա վարչապետի թեկնածու․ կոչ ենք անում միանալ․ Մարուքյան

Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ պատրաստվում են Աջապահյանին վարչապետի թեկնածու ներկայացնեն։

⚡️Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։
Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․
🔴 Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:
🔴 Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։
🔴 Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ