![]()
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է.
«Էն ռազմական հեղաշրջում տենչող Աջապահյանն էլ մտա՞վ մկան ծակը։ Անբարոյական ու անհայրենիք ստահակներ»։
Ավելի վաղ հոգևորականներից մեկը «Ազատության»-ը հայտնել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արձակուրդում է, Հայաստանից բացակայում է։
Իրավապահները, ինչպես հայտնել ենք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:
![]()