Աջապահյանը պետք է ներկայանա Քննչական կոմիտե, որից հետո կալանքի միջնորդություն կներկայացվի. փաստաբան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ըստ ընթացակարգի, պետք է ներկայանա Քննչական կոմիտե:

Այս մասին Էջմիածնում հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

Ներկայացնելով նշված ընթացակարգը, նա հավելել է, որ դրա համաձայն՝ այնուհետ պետք է կալանքի միջնորդություն ներկայացվի դատարան, դատարանն էլ ՝ քննի միջնորդությունը և որոշում կայացնի:

«Տեղեկացնեմ, որ Հայր սրբազանի համար փաստաբանական խումբ է ձևավորված, կիրականացվի պաշտպանություն»,- նշել է փաստաբանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ