Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն Էջմիածնում է, մասնակցում է քահանայաց ժողովի

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայաց ժողովին։ Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբանը։

Նրան թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։

Ավելի վաղ հոգևորականներից մեկը «Ազատության»-ը հայտնել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արձակուրդում է, Հայաստանից բացակայում է։

Իրավապահները, ինչպես հայտնել ենք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ