Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ. ՔԿ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

935.jpg (120 KB)

Իրավապահները, ինչպես հայտնել ենք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

936.jpg (127 KB)

Նշենք՝ առաջնորդարանի մոտ հավաքվել են քաղաքացիներ, որոնց շարքերում կա բերման ենթարկված: Ոստիկանությունը բերման է ենթարկել ներկաներից Մհեր Խաչատրյանին, որին հորդորում էին անցնել փողոցի մյուս մայթ:

937.jpg (220 KB)

Արտաշես սարկավագ Աջապահյանը ուղիղ եթերում պնդել է, որ Ոստիկանությունը Էջմիածին՝ վեհարան է գնացել Միքայել սրբազանի հետևից:

938.jpg (182 KB)

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

939.jpg (132 KB)940.jpg (192 KB)941.jpg (168 KB)942.jpg (169 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ