![]()
Մեր իրավապահ համակարգը կարողացավ կանխել մի բան, որը նախկինում մենք չենք կարողացել կանխել դեռ 1999 թվականի հոկտեմբերի 26-ին, դրա համար 27 տեղի ունեցավ:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով՝ ինչո՞ւ հիմա սա տեղի ունեցավ, հարցին:
«Ինչու հիմա՞, որովհետև վաղը ուշ էր լինելու, մենք չգիտեինք վաղը ինչ է լինելու: Զենքի մի փոքր մասն է հայտնաբերված, բայց մենք գիտենք՝ ինչքան զենք կա թաքցված պատերազմից հետո, և դրա հայտնաբերման ուղղությամբ մենք բավականին աշխատանք ունենք անելու:
Գանք նաև հնից, Մարտի 1-ից, հիշում եք մեր փաստահավաք խմբի մեր զեկույցներից մեկը մեկը ապօրինի զինված խմբերին էր վերաբերվում, որոնք ստացել էին համազգեստ։ Նրանք կոնկրետ մարդիկ էին, կոնկրետ խմբաքանակներով, էլ չեմ ասում Արցախից Հայաստան բերված յոթ հարյուր սպայական ենթասպայական անձնակազմը: Այսինքն, այն ամենը ինչ-որ ուժային կառուցված էր ճնշելու ժողովրդի կամքը, նաև պետք է որպեսզի կարողանային ամեն ինչվերահսկեին:
Այդ խմբերը հիմա նաև մնացել են կենսունակ, իրենք թաքնվել են և նոյեմբեր 9-ը ցույց տվեց, որ էդ խմբերը տարբեր թաղամասերում, տարբեր տեղեր, տարբեր հեղինակությունների տակ դասավորված, լիցենզիա ունեցող տղերքի, ամեն թաղամասում մի հատ տռա չար, չէ՞, որ կարող էր ընտրությունները կեղծել և դրա արդյունքում ստացած իր արտոնություններից օգտվել: Հայաստանը բաժանված էր մասերի, ախռանիկների քանակը հիշո՞ւմ եք, Դեմիրճյան փողոցով նիստերի ժամանակ հնարավոր էր անցնե՞լ:
Օլիգարխ չէին, բդեշխ էին, բդեշխների երկիր էր դարձել»,- ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթռուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն:
![]()