Գուցե Գարեգին Բ-ն Տեր-Պետրոսյանի հետ քննարկում է, թե ինչպես խաղաղ հեռանա. Բլեյան. տեսանյութ

«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլ Բլեյանի խոսքով՝ հնարավոր չէ մտնել վեղարի տակ և ասել՝ ես անձեռնմխելի եմ:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով իրավապահ համակարգի բացահայտումներին, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ահաբեկչություն է ծրագրվել, որի կազմակերպիչը եղել է Վազգեն (Բագրատ) Գալաստանյանը:

Վերջինս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Գարեգին Բ-ն չի հայտարարում, որ ինքը կապ չունի նախապատրաստվող ահաբեկչության հետ, այսինքն՝ օրհնե՞լ է, թե՞ ոչ:

Ըստ զրուցակցի՝ յուրաքանչյուր օր մնալով կաթողիկոսի աթոռին՝ Գարեգին Բ-ն էլ ավելի է մեծ վնաս է հասցնում Եկեղեցու համբավին:

«20 տարի շարունակ մասնակցել է երկրի ուզուրպացիային, օրհնել է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անօրինությունները, ձայն չի հանել, որովհետև փող էր աշխատում»,- ասում է Բլեյանը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Բ-ի հանդիպմանը՝ զրուցակիցն ասում է՝ մի գուցե քննարկում են, թե ինչպե՞ս կաթողիկոսը խաղաղ ձևով հեռանա. «Կաթողիկոսը պետք է ասի՝ «դուք ճիշտ էիք, ես՝ սխալ, հեռանում եմ»:

Ըստ Բլեյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը բռնել է հակապետական ճանապարհ:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ