![]()
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։
Ավիահարվածներից հետո տարածաշրջանում ստեղծված լարվածության պայմաններում չեղարկվել և հետաձգվել են դեպի Իսրայել, Իրան և Միացյալ Արաբական Էմիրություններ չվերթերը։ Ընդհանուր առմամբ շուրջ վեց չեղարկված թռիչք կա։
Չեղարկումների հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանի թե՛ ներսում, թե՛ դրսում բազմաթիվ մարդիկ են սպասում իրենց թռիչքների մասին որևէ տեղեկատվություն ստանալուն։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրանցից ոմանք ասում են՝ թռիչքների չեղարկումների վերաբերյալ տեղեկացել են, երբ Երևանից հասել են օդանավակայան։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում
![]()