![]()
Երևանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ մի քանի տարի է, որ Եկեղեցում եղած արատավոր երևույթների վերաբերյալ բարձրացվում են հարցեր:
Ըստ նրա՝ ներկա պահին բարձրացված հարցը պիտի ստանա պատասխան. հավատացյալները պետք է իմանան՝ կաթողիկոսը երեխան ունի՞, թե՞ ոչ:
Փամբուխչյանը շեշտում է՝ սուտ են այն պնդումները, թե իշխանությունը պատրաստվում է բռնի կերպով հեռացնել կաթողիկոսին: Նրա դիտարկմամբ՝ նման հայտարարություններն արվում են, որպեսզի հանրության շրջանում խղճահարություն առաջացնեն:
Փոխքաղաքապետի նկատառմամբ՝ ընդդիմադիր շրջանակներն են ցանկանում, որ լինեն սադրանքներ, դրա հետևանքով էլ՝ բռնություններ, որ մեղադրեն իշխանությանը:
Վերջինս ասում է՝ իշխանությունը կաթողիկոս նշանակող մարմին չէ, նախկին ռեժիմներն են գուցե իրենց էությամբ եղել կաթողիկոս նշանակող:
Նա հույս է հայտնում, որ 2026 թվականին Հայաստանը կունենա նոր կաթողիկոս:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()