![]()
«Յոթ տարվա մեջ ով վեր է կենում առավոտից երեկո ասում է ՝ էս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Է հա, սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է: Իսկ գիտեք՝ ինչի՞, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 և ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ դպրոցների 70 և ավել տոկոսը կիսաավերված է՝ ֆիզիկական և բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով»,- նշեց նա:
«Հիմա կասեն՝ մեր երկիրի արգանդը չորացե՞լ է, չէ չի չորացել, կան լավ կադրեր՝ փոքր խումբ, որոնք 1,2,3,10 միլիոն դրամով աշխատում են ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս և չեն գա աշխատեն կառավարությունում, հլը մի բան չի 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը տանեն տուն: Սա մեր մասին է, էդ սրբազանացման բանից պետք է դուրս գանք, սա մեր դեմքն է: Եթե մենք այս ազնվությամբ հարցերին չնայենք, մենք շանս չունենք ընդհանրապես»,- ասաց վարչապետը:
![]()