Հաջորդ անգամ թասիբ-նամուս խաղալով չի հաջողվի մարդկանց խաբել ու ձայն գողանալ, Գյումրին վառ օրինակ է․ Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով  Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, որ պատրաստ է օգնել Վարդան Ղուկասյանին քաղաղաքապետ դառնալ։

Գրառման մեջ ասվում է․

🛑 Գյումրեցուն խաբող, ձայն գողացող շինծու թեկնածուները հուսով եմ գիտակցում են, որ մեկանգամյա օգտագործման էին։
‼️ Հաջորդ անգամ թասիբ-նամուս խաղալով չի հաջողվի մարդկանց խաբել ու ձայն գողանալ, Գյումրին վառ օրինակ է բոլորի համար։
‼️ Իսկ Սերժ-Քոչարյան հակամարտությունը զուտ թոզ էր մարդկանց աչքին փչելու համար, ինչպես թոզ էր Մարտունի թասիբ-նամուսն ու խոսքը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ