Քոչարյանը ձախողեց այս ասուլիսով․ նա մսխել է իր ողջ քաղաքական ներուժը

Ի տարբերություն «Հայաստան դաշինքի պատգամավորների՝ Քոչարյանը չհերքեց Մեղրիի բանակցությունների փաստը, ըստ էության Սադարակում համաձայնության եկել են, բայց դա ներկայացրեց որպես դիվանագիտական «մաստեր կլասս»։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Ղազարյանը հիշեցրեց, որ Քոչարյանը զուգահեռաբար նշել է, որ ԼՂ բանակցությունները ինքնորոշման իրավունքի մասին էին. «Հարց է ծագում՝ ինչո՞ւ է որոշել Քոչարյանը փոխել բանակցությունների տրամաբանությունը և այն վերածել տարածքային վեճի՝ իբր «ամուսնալուծություն» է արել ինքնորոշման իրավունքի և տարածքային փոխանակման միջև»։

Պատգամավորը ցավով նշեց, որ այդ բովանդակության փոփոխությունը ծառայել է ի վնաս ՀՀ-ի և ի վնաս բանակցությունների. «Քոչարյանը, հաղթահարելով այս շեմը, ինքն իրեն թակարդի մեջ է գցել։ Պետք է հասկանալ՝ ում շահերն էր հետապնդում Քոչարյանը, երբ ձգում էր բանակցությունների ընթացքը»։

Ղազարյանը չի կիսում Քոչարյանի այն տեսակետը, թե Հայաստանի համար ԵՄ մտնելու հեռանկար չկա. «ԵՄ-ն ունի ընդլայնման օրակարգ։ Սա մի գործողություն է, որ կախված է երկու կողմից՝ Հայաստանից և ԵՄ-ից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ