![]()
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ աշխատանքը երկար ժամանակ կպահանջի և բարդ ու ինտենսիվ դիվանագիտություն: Հակամարտության ավարտը բացառիկ հնարավորություններ կստեղծի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տնտեսական և աշխարհաքաղաքական ոլորտներում համագործակցության համար։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի: Հակամարտության դադարեցումը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնությամբ, պայմանները պետք է լինեն փոխընդունելի:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է արդար լուծում տալ հակամարտությանը և թույլ չտալ դրա վերսկսումը 2-3 տարի անց: Ուկրաինայի հարցով բանակցությունների ապագան կորոշվի կողմերի՝ «խոստումները կատարելու» պատրաստակամությամբ, դա կերևա արդեն առաջիկա շաբաթներին»,- ասել է նա։
Փետրվարի 18-ի առավոտյան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առաջին լայնածավալ բանակցություններն էին վերջին տարիներին, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր։
Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկյան կողմից բանակցել են ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Հիշեցնենք՝ 2 երկրի ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրում գտնվող Դիրիայում
Բանակցություններին ուկրաինական կողմը չի մասնակցել:
![]()