Սա ոչ թե Հայաստանի նախկին նախագահի, այլ ռուսական հատուկ ծառայությունների «պռապըռշիկի» խոսքեր են․ Ալեքսանյանը՝ Քոչարյանի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստանը չի միջամտել և լուռ հետևել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը։

Սա ոչ թե Հայաստանի նախկին նախագահի, այլ ռուսական հատուկ ծառայությունների «պռապըռշիկի» խոսքեր են, որը փորձում է ամեն կերպ արդարացնել այն տերերին, որոնց ծառայում է։

Հայաստանը չէ, որ իր դաշնակցի հակառակորդին ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ մահաբեր զենքեր է վաճառել հենց Քոչարյանի ու Սերժի կառավարման տարիներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ