![]()
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ուկրաինական զորքերի զոհերի թիվը։ Այս մասին նա հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան լայնամասշտաբ պատերազմի ընթացքում կորցրել է ավելի քան 46 հազար պաշտպան։ Նախագահը հավելել է, որ ևս տասնյակ հազարավոր զինվորներ անհետ կորել են կամ կարող են գերության մեջ լինել։ Բացի այդ, կա 380 հազար վիրավոր:
Երկրի ղեկավարի խոսքով՝ ժամանակավորապես օկուպացված տարածքներում խաղաղ բնակչության շրջանում զոհերի ստույգ թիվը մնում է անհայտ։
«Եվս տասնյակ հազարներ անհայտ կորած կամ գերության մեջ են։ Սա այն է, ինչ մենք գիտենք: Ազատագրված տարածքներում զանգվածային գերեզմաններն ու հանցագործությունները վկայում են ռուսական ահաբեկչության մասշտաբների մասին»,- ասել է Զելենսկին
![]()