Վաղը Լավրովը կուղևորվի Անթալիա, որտեղ Չավուշօղլուի հետ կքննարկի իրադրությունն Անդրկովկասում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կանցկացնի թուրք պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցերը։

Բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև իրադրությունն Անդրկովկասում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ