![]()
«Շնորհավորանքներ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ», – գրել է Բայդենը Twitter- ում:
Նրա խոսքով, Հայաստանի հետ ԱՄՆ-ի գործընկերությունը «հիմնված է ընդհանուր արժեքների, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտությունների կարգավորման գործում համագործակցության վրա»:
«Մենք հավատարիմ ենք այս համագործակցության ամրապնդմանը»,-շեշտել է Սպիտակ տան ղեկավարը:
Congratulations to the people of Armenia and Prime Minister @NikolPashinyan on successful parliamentary elections. Our partnership with Armenia is one of shared values and cooperation on democratic reform and conflict resolution—we are committed to strengthening that partnership.
— President Biden (@POTUS) June 28, 2021
![]()