Ալեն Սիմոնյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

«Ես էլ պատվաստվեցի Հյուսիսային պողոտայում»,- գրել է Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է 3 պատվաստանյութով` «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ»: «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ