![]()
Մայիսի 25-ին արտակարգ ու դետեկտիվ ժանր հիշեցնող դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Գիշերը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել անձի առևանգման համար մարտի 20-ից դատարանի որոշմամբ կալանավորված Գ. Մ․-ն, գրում է shamshyan.com-ը։
Վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկը, դրսևորելով մարդասիրական մոտեցում, երբ կալանավորված կամ ձերբակալված անձն առողջական խնդիրների համար գանգատ է ներկայացնում, ապա քրեակատարողական ծառայության աշխատակիցները ոչ միայն տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերում, այլև, եթե լինում է կարիք, կալանավորված կամ ձերբակալված անձին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Գ. Մ․-ին նույնպես նման մարդասիրական օգնություն էր ցուցաբերվել։ Նա տեղափոխել էր Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ պետք է վիրահատության ենթարկվեր։
Սակայն այսօր՝ մայիսի 25-ին՝ ժամը 05։30-ի սահմանում, Գ. Մ․-ն հիվանդանոցից փախուստի է դիմել՝ կայծակնային արագությամբ ուղղություն վերցնելով դեպի Երևան, սակայն մի բան հաշվի չէր առել, որ նման լուրը կայծակնային արագությամբ էլ փոխանցվում է իրավապահներին, այդ թվում՝ քրեակատարողական ծառայությանը, ու տեղի օպերատիվ ծառայողները դարանակալումներ են իրականացնում Գ. Մ․-ի բարեկամ-ծանոթների ենթադրյալ վայրերում, որտեղ հնարավոր է, որ նա այցելեր։ Արդյունքում Գ. Մ․-ն, այցելելով Երևան, ուղղություն է վերցում բարեկամի տուն, սակայն ոստիկանները նրան սպասելիս են լինում այնտեղ, և նա բերման ենթարկվում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
![]()