«Եկել է միջազգային ճանաչման և արդարության ժամանակը»․ ամերիկացի երգիչ Դանիել Դեքեր

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը մշտապես աջակցել է Հայաստանին, խոսել Հայաստանի, Արցախի հանդեպ իր սիրո մասին:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին երգիչը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հրապարակել է իր և երգահան Արա Գևորգյանի «Ադանա» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1, 5 մլն զոհերի հիշատակին:

Հոլովակին կից Դեքերը գրել է. «2005 թվականին եմ գրել «Ադանա» ստեղծագործության բառերը՝ ցանկանալով աշխարհին պատմել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: 2021-ին եկել է միջազգային ճանաչման և արդարության ժամանակը: Հիշում և պահանջում ենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ