«Հույս ունեմ պատժվողներ կլինեն, որովհետև սա հանցագործություն է»․ Տաթևիկ Ռևազյանը՝ Իրանում հայտնված օդանավի մասին

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք է

կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն:

«Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում», — նշված է հաղորդագրությունում:

Քաղաքացիական ավիացիան նաև տեղեկացնում է, որ գործի վերաբերյալ անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ