Եթե հայկական կողմից դիմում լինի, ՌԴ-ից չեն բացառում, որ ռուսական ԱԹՍ կմատակարարեն ՀՀ-ին

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղումը անելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովային, հայտնում է, որ չի բացառում Հայաստանին ռուսական անօդաչու թռչող սարքեր առաքվեն։

«Արտահանման համար մի շարք ԱԹՍ-ներ ենք առաջարկում, մասնավորապես՝ «Օրիոն-է» շարունակական թռիչքով հետախուզական համալիրը: Եթե հայկական կողմից համապատասխան դիմումներ լինեն, պատրաստ ենք դրանք դիտարկել սահմանված կարգով»,-ասել է Ռեշետնիկովան:

«Օրիոնը» միջին բարձրության, երկարատև թռիչքով անօդաչու համալիր է`1 տոննա առավելագույն թռիչքային քաշով և 200 կգ օգտակար ծանրաբեռնվածության առավելագույն քաշով: Համալիրի հարվածային տարբերակը մատակարարվում է Ռուսաստանի զինված ուժերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ