Կացարան չունեցողներին հիմնական տանիքով ապահովելու նոր ծրագիր կմեկնարկի

Սոցիալական ապահովության ոլորտի ծախսերը 503 միլիարդից 2022-ին 550 միլիարդի կհասնի, մոտ 90 տոկոսը կենսաթոշակների և նպաստների վճարումներն են։ Փոփոխությունները պայմանավորված են շահառուների ավելացումով։

Անապահով սոցիալական խմբերի «Փարոս» համակարգի չափորոշիչները արդյունավետ ու հասցեական չեն՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Մեսրոպ Առաքելյանը վստահեցնում է՝ արդեն հաջորդ տարվանից կգործի բազմազավակ ընտանիքների մասին օրենքը և ընտանիքում ըստ երեխաների թվի՝ աջակցությունը նոր կարգով կիրականացվի:

2022 թվականի բյուջեի նախագծի նախնական տարբերակում ներառված սոցիալական ոլորտի բյուջետային ծրագրի ու պետական պաշտոններ և պետական ծառայությունների պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխությունների նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կմտնեն ԱԺ լիագումար նիստի օրակարգ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ