![]()
Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն: Այս մասին հատնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
Նշվում է, որ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն ադրբեջանական կողմը հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն:
Նախնական տվյալներով՝ վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:
Ծառայությունը տեղեկացնում է, որ որոնումները կշարունակվեն վաղը Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում:
![]()