Ինչպես ակցիայի մասնակիցները ոստիկանի գլխից գցեցին գլխարկը

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ:

Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած. ոստիկանները մի քանի շարքով կանգնած են կառավարության մուտքի մոտ:

Ուշագրավ է, որ ակցիաճի մասնակիցները քաշքաշուկ հրահրեցին ոստիկանների հետ, ոստիկաններից մեկի գլխարկը վայր գցելով վերջինիս գլխից:

 

Ակցիայի ժամանակ ակցիայի մասնակից կանայք ոստիկանության աշխատակիցների հասցեին «թուրք» և «թուրքի վիժվածք» վանկարկումներ էին անում:

Հիշեցնենք, որ նույն ոստիկանները պատերազմի օրերին մեկնել էին ռազմաճակատ հայրենիքի սահմանները պաշտպանելու, իսկ այսօր վերջիններիս թուրք են անվանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ