Բերդի ներհամայնքային ճանապարհի և բակերի սալարկում տեղական քարով

Տավուշի մարզի Բերդ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվում է ներհամայնքային ճանապարհի և բակերի սալարկում տեղական քարով:

Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

Կառավարության սուբվենցիոն ծրագրով(2020թ.), Բերդի համայնքապետարանի և ռուսաստանաբնակ այգեձորցիների համաֆինանսավորմամբ Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրում իրականացվում են ճանապարհների վերանորոգման աշխատանքներ:

Այսօր` ապրիլի 5-ին, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն այցելել է Այգեձոր` ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ծրագրի ընդհանուր արժեքը 162 000 000 ՀՀ դրամ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ