![]()
Ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդմանը տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիան է և դրանով բացատրել փակ սահմանն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը:
Քոչարյանի համոզմամբ, սահմանի բացման դեպքում Թուրքիան կանի ամեն ինչ, որ բիզնեսում ու տնտեսությունում իր ներկայությամբ Հայաստանը վերածի Աջարիայի:
Սահմանի բացմանը դեմ հանդես եկող Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ, ըստ WikiLeaks-ի 2011-ի հրապարակման, դեռ 2005-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանին հղած նամակում կողմ է եղել սահմանների բացմանը.
«Որպես երկու հարևաններ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և ժողովուրդների միջև»:
![]()