Հետմահու պարգևատրվել է ՊԲ զինծառայող Կարեն Բադոյանը

Ապրիլի 5-ին ԱՀ ՊԲ զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ, փոխգնդապետ Արման Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահի անունից հետմահու «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանով պարգևատրեց Նորատուս համայնքի բնակիչ, ՊԲ ժամկետային զինծառայող, Արցախյան վերջին պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված Կարեն Սասունի Բադոյանին։

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Բադոյանների ընտանեկան գերեզմանոցում:
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Նորատուս համայնքի ղեկավարը, հերոսի ծնողներն ու հարազատները, պաշտոնական այլ անձինք։

Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Տեր Բարսեղյանը։

Կարեն Բադոյանի ծնողներին և հարազատներին սփոփանքի խոսքեր ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ