Ստյոպա Սաֆարյանը դատի է տվել Յուրի Խաչատուրովի որդուն

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատի է տվել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը դատարան մուտք է եղել ապրիլի 2-ին և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին։

Հայցադիմում ներկայացնելու պատճառ է դարձել Խաչատուրովի գրառումը, որտեղ տեղ գտած որոշ դրվագներ Սաֆարյանը դիտարկել է որպես վիրավորանք։ Մասնավորապես, Սաֆարյանը վիրավորվել է «թուրք քիրվայի դուրսպրծուկ», «քեզ էդ Անկարայի չվերթին տեղ չեն տալու» արտահայտություններից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ