![]()
Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարլ, որտեղ ասվում է.
Մի քանի տասնյակ ծանոթներ և ընկերներ ինձ հարցնում են, թե արդյո՞ք կա Վարչապետի որոշում Ապրիլի 24֊ը տոնական օր դարձնելու և Ցեղասպանության հուշահամալիրը քանդելու մասին։
Իհարկե հերքեցի այդ լուրերը, բայց հասկանալով թե որքան նենգ ու սրբապիղծ սուտ է տարածվում, փորձեցի պարզել, թե որտեղի՞ց և ո՞վ է այդ անհեթեթ ապատեղեկատվության հեղինակը…
Պարզվեց, որ ոչ ավել ոչ պակաս ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի էջում է եղել գրառում այդ մասին։ Ըստ երևույթի տիկինը փորձ է արել քաղաքական դիվիդենտներ շահել Հայ Ժողովրդի Մեծագույն Ողբերգության թեման շահարկելով։
«Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» օրենքում սևով սպիտակի վրա գրված է, որ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում այդ օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Ինչը գործնականում անհնարին է դարձնում համընկնումը ապրիլի 24-ի հետ։
Տիկինը, լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր ըստ ամենայնի կամ չի կարողանում օրենք ընթերցել, կամ ընթերցել կարողանում է բայց չի կարողանում ընկալել ընթերցածը, կամ միտումնավոր Ցեղասպանության հիշատակի օրը փորձում է օգտագործել սեփական շահերն ապահովելու նպատակով։
Ինչևէ, Զոհրաբյանը արդեն հեռացրել է գրառումը, սակայն արարքի նենգությունը հույս չի տալիս, որ երբևէ հնարավոր կլինի նրա և նրա նմանների հետ առողջ երկխոսություն ծավալել։
ԶԱՎԵՇՏ Է
Հիշեցնենք, որ
Երեկ իր ֆեյսբուքյան էջում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.
Եւ այսպես, ըստ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է:
Հեղափոխական հպարտ իշխանությունը իր գոյությունը մեր կյանքում օրենքով ամրագրեց որպես տոն։
Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես քաղաքացու օր։
Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը։
2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է։
Երեւի հիշում եք, որ քաղաքացու տոնին հանրապետության բազմաթիվ հրապարակներում մանղալներ էին շարել ու խորոված էին անում։
Հիմա պարզապես հետաքրքիր է՝ ապրիլի 24-ին, հպարտ քաղաքացու օրը, ինչպե՞ս են նշելու այս աննախադեպ «հպարտությունը» մեզ նվիրողները։
![]()