![]()
168.am–ի ունեցած տեղեկությունների համաձայն, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին գնում են Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման։
Նշենք, որ թեպետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց, որ նախատեսվում է Փաշինյան-Ծառուկյան հանդիպում, սակայն ԲՀԿ-ական պատգամավորները մինչև այս պահը դեռ չգիտեն` կայանալո՞ւ է հանդիպումը, թե՞ ոչ, և ի՞նչ բովանդակություն է այն ունենալու։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։
![]()