Հայտնի են Բաքվից վերադաձած ռազմագերիների անուն-ազգանունները

Հրապարակվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ղեկավար, գեներալ Մուրադովի օգնությամբ հայրենիք վերադարձած 5 գերիների անունները:

Նրանք են՝ Արթուր Ալոյանը, Արայիկ Գալստյանը, Հովհաննես Իսրայելյանը, Կարեն Մանուկյանը, Էրիկ Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ:

Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ