![]()
Բաքու է տեղափոխվել մեկ ռազմագերի, Երևան է վերադարձել հինգը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ:
Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ:
![]()