Բաբաջանյանը կարծում է՝ պատգամավորները կմիանան երաշխավորություններին և միասին կհասնեն Բադասյանի խափանման միջոցի փոփոխմանը

Րոպեներ առաջ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցի Վահան Բադասյանին, ով չնայած առողջական ծանր վիճակին շարունակում է գտնվել անազատության մեջ: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այցելել է Վահան Բադասյանին։

«Պարոն Բադասյանը արցախյան երկրորդ պատերազմում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, առաջիկա մարտ ամսին պետք է ենթարկվի կրկնակի վիրահատության:

Այս պահին գանգատվում է արյան ցածր ճնշման առկայությամբ և սրտի շրջանում ծակոցներից:

Երևան Կենտրոն ՔԿՀ-ում առանձնահատուկ ուշադիր են Վահան Բադասյանի նկատմամբ, բայցև կարծում եմ, որ ԱԺ բոլոր խբակցություններում կգտնվեն պատգամավորներ, ովքեր անձնական երաշխավորությամբ կմիանան մյուս երաշխավորություններին և մենք կհասնենք Վահան Բադասյանի խափանման միջոցի փոփոխմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը եւ օգնել ցանկացողներին խնդրել կապ հաստատել իր կամ Վահան Բադասյանի պաշտպան Արային Պապիկյանի հետ:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը հայտարարել էր, որ սկսելու է կազմակերպել Փաշինյանին զենքով ֆիզիկապես վերացնելու գործընթացը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ