Բաքվից Հայաստան է վերադարձել 5 գերի

Հայաստան է վերադարձել 5 գերի:  Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան:

«Մեզ ասացին ժամը 17:00-18:00–ի սահմաններում օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում, բայց գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»,- հայտնեց Անհետ կորած զինծառյողներից մեկի մայրը։

Նշենք, որ բացի գերեվարվածների հարազատներից, այստեղ նաև զինվորականներ և ոստիկաններ կան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ