«Ես որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու, հետո ծիծաղելու են…». Ռոբերտ Քոչարյան

Համացանցում հայտնվել են Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ հին կադրեր, որտեղ վերջինս խոստովանում է, որ հայերեն գրել չգիտի, իսկ գրելու դեպքում սխալներ կանի, ու բոլորը կծիծաղեն:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Ռոբերտ Քոչարյանը գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոց Ստեփանակերտում:

1997 սեպտեմբերի 26-ին կազմակերպած ասուլիսի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից լավ ապրելու համար։ Նույն միտքը նա հայտնում է կառավարության անդամներին՝ հանդիպելով լուրջ դիմադրության այդ օրերին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ու Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից։

2018 թվականի հուլիսի 26-ին հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2008 թվականին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը։ Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար: Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով։

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի սեպտեմբերին համացանցում հայտնվեց Քոչարյանի գրությամբ մի լուսանկար, որտեղ վերջինս ընդամենը 2 բառում 5 սխալ էր արել, ընդ որում սխալներից 4-ը՝ 1 բառում էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ