Ավիամոդելավորման դասեր՝ դպրոցականների համար

Ուսուցման խորհրդային մոդել՝ ժամանակակից տարրերով: 47 տարեկան մարզատեխնիկական կենտրոնում ավիամոդելավորում են դասավանդում:

Զրոյից ներքին այրման շարժիչով ինքնաթիռ պատրաստելը, ապա այն օդ բարձրացնելը հիմնականում միջին դասարանի երեխաներին է հետաքրքրում, բայց խմբում ունեն անգամ առաջին դասարանցի:

Մարզիչները Հայաստանի լավագույն մասնագետներն են, օդաչուներ ու ավիամոդելավորողներ են պատրաստում, հիմա նաև՝ ԱԹՍ-ների օպերատորներ:

Արամ Ադամյան (ավիամոդելավորման խմբակի մարզիչ) — Իմ հիմնական նպատակը՝ որ իրենք ավիացիան սիրեն, դառնան ֆանատներ և գնան, մեր Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանում դառնան կուրսանտներ ու շարունակեն:

Այնտեղ հետո կդառնան թե՛ ավիակոնստրուկտոր, թե՛ օդաչուներ և ուրիշ մասնագիտություններ կան, հիմնականում՝ ԱԹՍ մասնագետներ:

Անդրանիկը խմբի հնաբնակներից է, անհամբեր սպասում է, թե երբ է իր նախագծած ու կառուցած փոքրիկ ինքնաթիռը ճախրելու օդում: Մյուսներն էլ Անդրանիկի հորդորով են եկել, ծրագրեր շատ ունեն, ոմանք սպորտի աշխարհն են ընտրել, մյուսները չեն կողմնորոշվել, բայց վստահ են՝ ուր էլ գնան, ավիամոդելավորումը միայն օգնող ձեռք է լինելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ