3 օրում 6 մարմին են հանել. դիմում եմ ԳՇ պետին, որ նոր տարածքների մասին ինֆորմացիա տան

Արցախյան երկրորդ պատերազմից հետո անհետ կորած եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքների արդյունքում 6 անհետ կորածի աճյուն են գտել:

«Որոնողական աշխատանքները հիմնական վայրերում ավարտվել են, և հիմա մենք ինֆորմացիայի կարիք ունենք: Դիմում եմ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և զինվորականներին, եթե իրենց սպայական կազմից, որոնք գիտեն տեղեր (խմբ.՝ որտեղ որոնողական աշխատանքներ կիրականացվեն), թող անպայման տեղյակ պահեն, կապվեն մեզ հետ, տեղեկությունները հայտնեն»,-ասել է նա:

Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան լայվով ցույց է տվել նաև Ստեփանակերտի կենտրոնում տեղադրված պաստառը, որի վրա փակցված են անհետ կորած համարվող զինծառայողների լուսանկարները: Կա ևս մեկ պաստառ, որի վրա արդեն մահացած զինծառայողների նկարներն են:

Արսեն Ղուկասյանը նաև տեղեկացրել է, որ օրերս Արցախից վերադարձել էր Երևան՝ հանդիպելու ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ