![]()
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ:
Սառնամանիքների առաջացման գլխավոր օդերևութաբանական պատճառը Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքն է, այնուհետև զարգացած անտիցիկլոնի կենտրոնի առաջացումը ՀՀ տարածքում։
Հանրապետությունում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է.
- Աշոցքում՝ -29.1°C
- Ապարան լճային՝ -25.2°C
- Ճամբարակում՝ -23.6°C
- Սիսիանում՝ -23.3°C
- Գավառում՝ -23.0°C
- Հրազդանում՝ -22.5°C
- Գյումրիում՝ -21.4°C
- Ծաղկահովտում և Տաշիրում՝ -21.0°C
- Ամասիայում և Ջերմուկում՝ -20.4°C:
Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -14°C․․․-16°C , իսկ առանձին գոգավոր տարածքներում՝ ըստ արբանյակից ստացված տվյալների, -20°C։
![]()