Վազգեն Մանուկյանը չի կարող նստել կեղտի տակառի մեջ ու ասել՝ վրայիցս հոտ չի գալիս

2019 թվականին, ընդառաջ գնալով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ընթացող զարգացումներին, առկա խնդիրներին ու վտանգներին, Վազգեն Մանուկյանը հիմնում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը։

Ակումբի նպատակն է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքականապես ակտիվ անհատների ջանքերի շնորհիվ նպաստել մեր երկրում առողջ միջավայրի ձևավորմանն ու հանրային կոնսոլիդացիային, նպաստելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը և ապագային միտված ուղենիշների ու գաղափարների ձևավորմանը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած Արցախյան երկրորդ պատերազմի պատճառները, ընթացքը և այնուհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության ստորագրումը հայաստանյան հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններ ստեղծեցին «Հայրենիքի փրկության շարժման» խորհրուրդ և 2020 թվականի դեկտեմբերի 3-ին անցումային կառավարության ղեկավարի՝ վարչապետի միասնական թեկնածու առաջադրեցին Վազգեն Մանուկյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ