Տղա բերող ենք դարձել. Արմեն Գրիգորյանի ասածը Լուկաշենկոյի ասածն է, որ Հայաստանը գնալու տեղ չունի. տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ կապված ՌԴ-ի և Եվրամիության հետ, ոչ այլ ինչ են, քան այն, որ Ռուսաստանը պետք է որոշի՝ ինչ գրենք մեր Սահմանադրության մեջ, հակառակ դեպքում կարող է պատժել:

«Մեր Սահմանադրության ընտրողը մենք ենք, ոչ թե Ռուսաստանը»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Սարգսյանը:

Միաժամանակ նա նմանություն է տեսնում Գրիգորյանի ասածների և խորհրդարանական ընդդիմության գաղափարախոսության մեջ. «Արմեն Գրիգորյանի ասածը Դաշնակցության ու «Հայաստան» դաշինքի ասածի նման է: Ավելին՝ Արմեն Գրիգորյանի ասածը Լուկաշենկոյի ասածն է, որ Հայաստանը գնալու տեղ չունի, իսկ ռուսներն ավելի վատ են ասում. բազմակետերով: Եթե Արմեն Գրիգորյանը կուսակցություն ստեղծի, ձայներ է տանելու «Ուժեղ Հայաստան»-ից, ոչ թե մեզնից, իր ասածը նրանց ասածի համատեքստում է»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը նաև նկատում է. «Արմեն Գրիգորյանի ասածով մենք մինչև կյանքի վերջ լուզեր ենք մնալու, ամենաթույլը, որ բոլորը մեզնից են բան պոկելու»:

Սարգսյանը ընդգծում է՝ ոչ մի դրական բան չի սպասում դեկտեմբերին նախատեսված վարչապետի այցերից ՌԴ. «Ռուսաստանը սև թուղթ բերող պետություն է, Մոսկվա այցելությունից որևէ դրական բան սպասել պետք չէ, մի բան պետք է պարտադրեն»:

Եզրափակելով նա ասում է. «Թող գազը չլինի, թանկ լինի, ատոմակայանն էլ չլինի, բայց մի անգամ հաղթահարենք, չթողնենք մեր թոռներին էս վիճակը. մեր ժողովուրդը կդիմակայի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ