![]()
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի նախապես իրականացրած հրահանգավորման արդյունքում նոյեմբերի 15-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում, կրկնակի զննության է ենթարկվել ազատազրկված անձանց մատակարարվող սնունդը։
Ինչպես հայտնել է ՔԿԾ-ն, զննությամբ ջերմամեկուսիչ տարայում լցված ապուրի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել 8 բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
![]()