Կաշառքի գործով ձերբակալվել են անձինք, այդ թվում՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՊԵԿ պաշտոնյաներ

Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ:

Այս մասին ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման, հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հաստատել են, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ վերջինիս ծառայողական գործունեության հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ