![]()
Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին սննդի անվտանգության ոլորտում կարող է հետաքրքիր զարգացում տեղի ունենալ․ Խոսքը ոլորտում հայտնի փորձագետներից մեկի մասին է, որի գործունեության վերաբերյալ, ըստ մեզ հասած տեղեկությունների, իրավապահ մարմինները կարող են գործողություն իրականացնել։ Թեման վերաբերում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ի նախագահ Բաբկեն Պիպոյանին։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ փորձագետը կարող էր սննդամթերք արտադրող որոշ տնտեսվարողներից գումար պահանջել՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում նրանց արտադրանքի վերաբերյալ բացասական հրապարակումներ կարող են հայտնվել մամուլում, քանզի նա իր ասուլիսներում կխոսի «լուրջ խախտումների» մասին, որոնք հայտնաբերվել են իր կողմից, իսկ սննդի արդյունաբերության ոլորտում դժվար է 100 տոկոսով պաշտպանված լինել ու բարդ տերմիններով կարելի է սարսափացնել սպառողին ու սևացնել ընկերությանը։
Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ առկա են նաև տարբեր հանդիպումների ձայնագրություններ, որոնցում, ըստ աղբյուրների մեկնաբանության, անուղղակիորեն քննարկվում է արտադրողներից գումար պահանջելու ակնարկը՝ բացասական հրապարակումներից խուսափելու խոստումով։
Ի դեպ՝ ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, գործով ապագայում անցնողներից մեկն էլ լինելու է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը, ով ժամանակին ներկայանում էր որպես գյուղատնտես, շատ հաճախ միանում է Պիպոյանի բարձրացրած թեմաներին ու չլինելով մասնագետ, մեկնաբանություններ է տալիս լրատվամիջոցներով։ Ուժային կառույցներից մեզ փոխանցեցին, որ Մնացականյանի մասը վերաբերում է վերջինիս մինչ պատգամավորական գործունեությանն ընկած հատվածին, երբ վերջինս Բաբկենի ու նրա եղբայր Դավիթի հետ քննարկել են հերթական «բացահայտումը» չանելու դիմաց գործարարից գումար գանձելու հարցը։
![]()