![]()
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ն ՔԿՀ-ներում հանդես է եկել «Ձմեռ պապին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում նրանց հետաքրքրում է ազատազրկված անձանց ցանկությունները և ակնկալիքները Ձմեռ պապից։ Ընդ որում, այս շրջաբերականը ՔԿՀ պետերին ուղարկվել է 2020թ-ի դեկտեմբերի 28-ին։
ArmDaily.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն՝ պարզելու՝ արդյոք եղել է նման ներքին շրջաբերական, եթե այո, ապա ինչ սկզբունքով են ընտրվում կազմակերպությունները, և ինչ նպատակ էր հետապնդում այս շրջաբերականը։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՔԿԾ-ից հայտնել են, որ Քրեակատարողական ծառայությունը մշտապես համագործակցում է հասարակական և այլ կազմակերպությունների հետ ազատազրկված անձանց ազատ ժամանակը տնօրինելու, արտաքին աշխարհի անմիջական և ոչ անմիջական շփումներն ու կապը պահպանելու, վերասոցիալականացման, օգտակար զբաղվածությունն ապահովելու, իրավաչափ վարքագիծ խթանելու, հասարակությանը վերաինտեգրվելուն նպաստելու և այլ նպատակներով։
Մանրամասները՝ ArmDaily.am-ում
![]()