![]()
«Դե, բնականաբար, դա պիտի լիներ»։
Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկեցին ձայնի իրավունքից։
«ՀԱՊԿ-ը՝ որպես մեր երաշխավոր, պատերազմի ժամանակ ոչ մի գործունեություն չծավալեց։ Ես չեմ ասում՝ Արցախյան պատերազմում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանների դեպքում թշնամու ոտնձգությունների դեպքում պարտավորվել էր ՀԱՊԿ-ը մեզ օգնել։ Սա սպասվում էր, ու ես սովորական եմ վերաբերվում դրան։ Ավելի լավ է՝ մեր ժողովուրդն ի սկզբանե զգուշանա, քան թե հույս դնենք մեկի վրա, որ հետագայում մեզ թողնի մենակ։ Դա պատմականորեն է եղել, դարերով դա այդպես է եկել»,- ասաց նա։
Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է լինել ապաբլոկային պետություն, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ը որ կար, մենք ապաբլոկային պետություն չէի՞նք։ Մեզ ի՞նչ են օգնել։ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ իբր զինադադար էին հայտարարում Ռուսաստանի կողմից, ես ասում էի՝ տղե՛րք, այսօր ավելի զգույշ կլինեք»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ եթե ադրբեջանցի զինվոր է անցնում Հայաստանի պետական սահմանը, և որևէ հանցագործություն չի լինում, վերադարձնում ենք, նա նկատեց, որ նման դեպքեր եղել են նաև արցախյան պատերազմի ժամանակ. «Ես իմ երկրի պաշտպանն եմ, մինչև այսօր էլ պաշտպանում եմ։ Դիվանագիտական, քաղաքական հարցեր կան, որ կարգավորվում են ուրիշ դաշտում»։
Դիտարկմանը, որ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությանը, Միքայելյանը կտրուկ արձագանքեց. «Լսի՛, ինձ դաս մի՛ տուր, ես գիտեմ՝ ինչն ինչ է, որը որից հետո է, հասկանո՞ւմ ես։ Դուք՝ լրագրողներդ (բոլորիդ չի վերաբերում), ուզում եք մի բան գտնեք, որ ինչ-որ այնպես հնչեղություն ստանա»։
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը մեր հովվին խոշտանգել էր, նոր միայն վերադարձրել, պատգամավորն ասաց. «Հիմա քո երազանքը խոշտանգե՞լն է, բերեք ծեծենք, ջարդենք, նոր տանենք տանք։ Դա Ադրբեջանի հոբբին է։
![]()